• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Արմաթ տեխնոլոգիական ճամբար/2018

«Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի 10-14 տարեկան շուրջ 220 դպրոցականների: Տասնօրյա տեխնոլոգիական ճամբարի 13 ջոկատների բաժանված մասնակիցների առջև խնդիր է դրվել՝ պատրաստել լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտներ, նրանք խնդիրը լուծել են «ՍԵՌՈԲ 3» ռոբոտի հավաքածուի և Arduino/Raspberry պլատֆորմաների միջոցով՝ օգտագործելով c++, python, snap ծրագրավորման լեզուներ, որոնք յուրացրել են ճամբարի ընթացքում:  «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթի հաղթող է ճանաչվել թիվ 11-րդ ջոկատը, որտեղ ընդգրկված էին Երևանի և Տավուշի մարզի արմաթցիներ ու այլ դպրոցականներ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ (Երևանի դպրոցականներ և Լոռու մարզի ու Արցախի Նորշեն համայնքի արմաթցիներ) և 3-րդ ջոկատները (Երևանի և Մատաղիսի արմաթացիներ): Երեխաների հետ աշխատել են «Արմաթ» ինժներական լաբորատորիաների ցանցի մենթորները, իսկ երեխաների աշխատանքները գնահատել են մրցույթի ժյուրիի անդամները, որի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սայմոտեկ» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի Next-Gen լաբորատորիայի և ՏՏ ծրագրերի համակարգող Հայկ Ոսկանյանը: Մրցույթի ավարտին հաղթողները ստացել են պատվոգրեր և խրախուսական մրցանակներ ինչպես ռոբոտների մրցույթի, այնպես էլ տեխնոճամբարի շրջանակում տեղի ունեցած ֆուտբոլի, լողի և «Ամենա-արմաթցի» մրցույթների հաղթանակների համար:
Ամբողջական նկարները տեսնելու համար՝ https://www.facebook.com

 

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից