• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

ԱՐՄԱԹ ՏԵԽՆՈՃԱՄԲԱՐ/2021

 

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հուլիսի 1-10-ն անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոճամբար։ Ճամբարը հյուրընկալեց ավելի քան 207 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից։ 

Տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ), Ողջ մնալու արվեստը (ՈՄԱ) դասընթացներ և մի շարք ժամանցային ծրագրերով:

Մասնակիցները սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև  սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սև գծին հետևող ռոբոտ։

Տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետևող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Symotec, Volo, ԱՏՁՄ ընկերությունների ներկայացուցիչները և պարգևատրեցին դպրոցականներին խրախուսական նվերներով:

Մրցույթին մասնակցած 15 թիմերից հաղթող ճանաչվեց 1-ին թիմը, որի կազմում կային սաներ Արցախի և Երևանի Արմաթ ինժեներեկան լաբորատորիաներից։ Թիմի պատրաստած ռոբոտը կարողացավ լուծել դաշտում առկա գրեթե բոլոր խնդիրները և հավաքեց ամենաշատ միավորները։ Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացան Arduino հավաքածուներ։ 

Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային, սպորտային եւ ժամանցային բաղադրիչներ։ Կազմակերպվել է հայրենաճանաչությանն ուղղված արշավ դեպի Գոշավանք և Աղավնավանք։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական ազգային պարեր Գագիկ Գինոսյանի հետ, ինչպես նաեւ ծանոթացան հետախուզական ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից կազմակերպվող «Ողջ մնալու արվեստ» դասընթացին: Երեխաներին այցելեց «Fly Lab» ավիամոդելային խմբակի հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը։ 

 

 

 

Օրակարգ

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից