• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

ԱՐՄԱԹ ՏԵԽՆՈՃԱՄԲԱՐ/2022


Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 28-ից հուլիսի 7-ը և հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոճամբար 10-ից 17 տարեկան արմաթցիների համար։ Ճամբարը հյուրընկալեց ավելի քան 350 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից։ 

Տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ), Ողջ մնալու արվեստը (ՈՄԱ) դասընթացներ և մի շարք ժամանցային ծրագրերով: 10 -13 տարեկանները սովորում էին ռոբոտաշինություն՝ պատրաստելով գծին հետևող ռոբոտ, պատրաստում էին Scratch-ով խաղեր՝ Space ֊ Իներակտիվ անիմացիա ,STEM ֊ Վիրտուալ աշխատանոցներ և Virtual Robotics՝ գծին հետևող վիրտուալ ռոբոտ։ 14 - 17 տարեկանները սովորում էին ռոբոտաշինություն՝ պատրաստելով լաբիրինթոս հաղթահարող ռոբոտ, խելացի սարքեր Arduino-ով, խելացի աղբաման, LED տեքստեր, մատրիցաներ, գաղտնագրված տուփեր։

Տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին խրախուսական նվերներով:

Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային, սպորտային եւ ժամանցային բաղադրիչներ։ Կազմակերպվել է հայրենաճանաչությանն ուղղված արշավ դեպի Գոշավանք և Աղավնավանք։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական ազգային պարեր «Մենք» ազգագրական պարի խմբի  հետ, ինչպես նաեւ ծանոթացան հետախուզական ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից կազմակերպվող «Ողջ մնալու արվեստ» դասընթացին: 

Օրակարգ

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից