• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Մեկնարկել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների, ԱՏՁՄ-ի և «Դասավանդի ́ր, Հայաստան» հիմնադրամի առաջնորդության զարգացման համատեղ ծրագիրը

02-04-2020

«Դասավանդի ́ր, Հայաստան» հիմնադրամը համագործակցում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ, որպեսզի Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն ստանան երկրի ողջ տարածքում տարածել նորարարական գաղափարները: Դառնալով «Արմաթ»-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ՝ Դուք ստանձնում եք ուսուցչության երկամյա առաքելություն որևէ գյուղական համայնքում: Եթե Ձեր տեղակայման համայնքի դպրոցում դեռևս առկա չէ «Արմաթ» լաբորատորիա, ապա Դուք կնպաստեք Ձեր աշակերտների համար տվյալ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ստեղծմանը։ Որպես «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Առաջնորդության զարգացման համատեղ ծրագրի մասնակից՝ Դուք ձեռք կբերեք մասնագիտական զարգացման բացառիկ հնարավորություններ: 

1-ին տարի
Յուրաքանչյուր տարի` կախված Ձեր տեղակայման համայնքից, «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի կողմից Դուք կստանաք ամսական կրթաթոշակ՝ 130.000+ ՀՀ դրամի չափով*, ինչպես նաեւ ամսական լրացուցիչ 60.000+ ՀՀ դրամ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կողմից, կախված դասաժամերից՝ ի լրումն տեղակայման դպրոցից ստացվող ձեր աշխատավարձի, որտեղ դասավանդելու եք:**

Ի հավելումն, «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիայի, տարածաշրջանային և համապետական ուսումնական հանդիպումների, ինչպես նաև «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի կողմից առաջարկվող ծրագրերի և Առաջնորդության զարգացման Ձեր ղեկավարի հետ աշխատանքների շնորհիվ, կունենաք առաջնորդական և մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություն։

Ավելին, ծրագրի աջակիցները Ուսուցիչ-առաջնորդներին տրամադրում են անվճար հեռախոսներ և շարժական ինտերնետային ծառայության փաթեթներ։

* Գործող ուսուցիչների նախաձեռնության շրջանակում հավաքագրված Ուսուցիչ-առաջնորդների ամսական աջակցության չափը տարբեր կլինի։
** Գումարները նշված են պարտադիր հարկային պահումներից հետո։

2-րդ տարի
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կողմից տրամադրվող ռեսուրսների եւ աջակցության շնորհիվ Դուք հնարավորություն կունենաք դիմելու «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի Համայնքային ազդեցության դրամաշնորհին: Դրա միջոցով կկարողանաք ֆինանսավորել այնպիսի նորարարական ծրագիր, որը կաջակցի տեղացիների գաղափարի իրականացմանը և կամրապնդի քաղաքացիական պատասխանատվությունն ու համաշխարհային փոխկապակցվածությունը: Ֆինանսական աջակցությունը տատանվում է 500-ից մինչեւ 2,000 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված Ձեր առաջարկած ծրագրի մաստշաբներից:

Շրջանավարտ-դեսպան
Դուք նաև հնարավորություն կունենաք դիմելու «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի սոցիալական ներազդեցության ինկուբատորի փոքր դրամաշնորհներին։ Երկու տարի անց Դուք կուտակած կլինեք նորարարական նախագծերի իրականացման հարուստ փորձ, ինչպես նաև Ձեզ համար կբացվեն Ձեր իսկ ձեռնարկումները ֆինանսավորելու հնարավորություններ: Այս ամենը կուղեկցվի Ձեր կողմից գյուղական համայնքների աշակերտների կյանքում ներազդեցություն ունենալու տևական գործընթացով:

Դիմելու համար խնդրում ենք լրացնել «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակցության հայտադիմումը՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://arm.teachforarmenia.org/application2020

Խնդրում ենք նաև ներկայացնել դիմում-նամակ հետևյալ էլ. հասցեով՝
info@armath.am

«Դասավանդի ́ր, Հայաստան»-ի և ««Արմաթ»-ի Առաջնորդության համատեղ ծրագրի առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է հաջողությամբ անցնել երկու ծրագրերի հայտադիմումների ընտրության փուլը:

Հավելյալ տեղեկություննների համար կարող եք կապ հաստատել հետևյալ
էլ. հասցեով՝ anzhela@teachforarmenia.org

Armath and TFA Leadership Program
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից