• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է հեռակառավարվող սայլակ՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սնունդ և դեղամիջոցներ մատակարարելու համար

21-05-2020

2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ ինժեներական լաբորատորիաների հայկական մոդելը՝ «Արմաթը», կգործի նաև Հնդկաստանում։ Կորանավիրուսային պանդեմիայից ելնելով՝ այժմ լաբորատորիայի աշխատանքը կատարվում է հեռավար։

«Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար։ Վերապատրաստումներն իրականացվում էին հեռահաղորդակցման ընդունված և հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ և գործիքակազմով։ Վերապատրաստումներն անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը և Գոռ Աբրահամյանը»,- նշում են «Արմաթի» ներկայացուցիչները։

Դեռևս նախորդ շաբաթներին «Արմաթ-Հնդկաստանի» ներկայացուցիչները նշել էին, որ աշխատում են ռոբոտի վրա, որը պետք է օգնի կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ աշխատանքի ընթացքում։ Ռոբոտի վրա աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այն ստացել է HOSPICE անունը։ Ռոբոտը հեռակառավարվող սայլակ է և կարող է սնունդ և դեղորայք հասցնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին՝ նվազագույնի հասցնելով նրանց հետ շփումը։

«Արմաթ-Հնդկաստանի» ծրագրերի ղեկավար Պալավ Շահը (Pallav Shah)168.am-ի հետ զրույցում պատմել է ռոբոտի մասին։

«Այս ռոբոտի հիմնական նպատակը հիվանդներին սնունդ և դեղամիջոցներ մատակարարելն է: Դա կօգնի նվազեցնել բուժքույրերի ծանրաբեռնվածությունը և կապահովի յուրաքանչյուր այլ մարդու անվտանգությունն ու սոցիալական հեռավորությունը: Սա կարող է նվազեցնել մասնագիտական և անձնական սարքավորումների (PPE) օգտագործումը, որոնք դժվար է գտնել այս ներկայիս իրավիճակում:

Մենք վստահ ենք, որ «Արմաթ-Հնդկաստանի» այս ռոբոտը խաղը փոխող կլինի կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման գինն իջեցնելու, ինչպես նաև առողջապահության աշխատողների շրջանում վարակի կտրուկ նվազեցման մեջ:

Այն արդեն օգտագործվում է կառավարական և մասնավոր հիվանդանոցներում և սպասարկում է կորոնավիրուսով վարակված հիվանդներին և բուժանձնակազմին»,- նշում է Պալավ Շահը։

Հոդվածը հրապարակվել է 168.am կայքում

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից