• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Պատմում է «Արմաթը». Ստեփան Գրիգորյան

02-06-2020

Գյումրու թիվ 23 դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան, 15-ամյա Ստեփան Գրիգորյանը արդեն 3 ամիս է, ինչ սկսել է իր ինժեներական գիտելիքների կիրառմամբ տնից գումար վաստակել՝ ստանալով պատվերներ արտասահմանյան գործընկերներից, բանակցելով ու սահմանելով վերջնաժամկետներ։

«Արդեն իսկ ունենալով որոշակի փորձ` որոշեցի գրանցվել «Upwork» կայքում և փորձել պատվերներ ընդունել։ Արդեն 3 ամիս է, ըստ պատվիրատուների  առաջադրած խնդիրների ու չափորոշիչների, պատրաստում  եմ խաղեր ու բջջային հավելվածներ «Unity» ծրագրի միջոցով։ Բայց չենք ուզում սահմանափակվել միայն դրանով, և ամիսներ առաջ իմ ընկերոջս՝ մեր խմբակի սան Ալեքսան Առաքելյանի հետ, ով ուզում է մասնագիտանալ դիզայնի ոլորտում, որոշեցինք ստեղծել կազմել թիմ (Game Development No Creative) և աշխատել սեփական նախագծերի շուրջ։ Արդեն երկու նախագծերի նախնական տարբերակներ ունենք ու զուգահեռ աշխատում ենք դրանց զարգացման ուղղությամբ։ Դրանցից մեկն Ամանորին տեղադրել էինք նաև «Google Play»-ում՝ փորձ ձեռք բերելու եւ սովորելու համար, իսկ մյուսի վրա հիմա շարունակում ենք աշխատել և նպատակ ունենք մինչև տարեվերջ ավարտել ու հրապարակել։
 

Դեռ մանկուց հետաքրքրվում էի համակարգիչներով, բայց որպես մասնագիտություն այս ամենով սկսեցի հետաքրքրվել «Արմաթ» հաճախելուց հետո։ Հենց «Արմաթում» ինձ ծանոթացրին ալգորիթմների, ծրագրավորման, 3D մոդելավորման, ռոբոտաշինության հետ։  Ու այժմյան հաջողություններիս համար շատ շնորհակալ եմ խմբավարիս», - նշեց Ստեփանը։

Լաբորատորիայի խմբավար Սոֆյա Հարությունյանի տեղեկությամբ Ստեփանը Գյումրու թիվ 23 դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հաճախել է բացման առաջին իսկ օրվանից՝ 2016 թվականի հոկտեմբերից։

«Խմբակում հիմանական ծրագրերը սովորելու ընթացքում ես նկատում էի, որ Ստեփանի ալգորիթմական մտածողությունը շատ արագ է զարգանում, սիրում է սովորել, աշխատասեր է։ Արդեն մեկուկես տարի հետո գիտակցեցի, որ Ստեփանը պատրաստ է ինքնուրույն լուրջ առաջադրանքներ իրականացնելու և  միասին որոշեցինք, որ նա սկսի «Unity» ծրագրի ուսումնասիրությունը և փորձի  սեփական նախագիծ պատրաստել։ Մեր այդ որոշումը, կարելի է ասել, ճակատագրական դարձավ», - հաղորդեց Սոֆյան։

Նշենք, որ Ստեփանը, որպես «Արմաթ» լաբորատորիայի սան մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում՝ «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարին (2017), Դիջիկոդ 2018-ին, Դիջիքեմփ 2018-ին, Եռաչափ մոդելավորման մրցույթին (2017, 2018), Դիջիթեք ցուցահանդեսին (2018, 2019)։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից