Տրված է «DigiCode 2024» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի մեկնարկը
02-03-2024
Մեկնարկում է թվով 9-րդ Դիջիկոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը։
Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ անհատներին: ԴիջիԿոդը միաժամանակ արդյունավետ հարթակ է , որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով եւ նորարար գաղափարներով:
Մրցույթին կարող են մասնակցել՝
ա․ միջնակարգ եւ հիմնական դպրոցի աշակերտները,
բ․ ավագ դպրոցականները,
գ․ քոլեջների ուսանողները։
Ծրագրավորման լեզուները հետևյալն են՝
֊ Scratch / Աղվես
֊ K-turtle / Կրիայ
֊ Python / «Փայթըն» | «պիտոն»
Մրցույթը ընթանում է 2 փուլերով՝ մարզային եւ հանրապետական։ Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան անվանակարգում հայտ։
֊ Scratch/Աղուէս-ի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտն այստեղ։
֊ Kturtle/Կրիայ օլիմպիադայի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտն այստեղ։
֊ Python/«Փայթըն» օլիմպիադայի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտն այստեղ։
֊ Python/«Փայթըն» սարքերի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտն այստեղ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է։