• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Տեղի կունենա Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը

13-05-2021

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2021թ․ սեպտեմբերի ամսին համատեղ կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»:

Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։
Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝
  • . դպրոցահասակներ,
  • . սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ 
  • . մասնագիտացած ընկերություններ։
Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝
1) Կրակի օջախի հայտնաբերում
2) Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում
3) Հեղուկ նյութերի սփռում

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետևյալ հղումով՝ https://forms.gle/9Z9fByJdYgd18E9N8 և ընդունվում են ս․թ․ մայիսի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։
Հայտերն ամբողջությամբ ստանալուց հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։ Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://karenvardanyan.org/KV_UAV_CONTEST/UAV_Contest.pdf
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից