• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Արմռոբոտիքս 2022․ Ռոբոտների 14-րդ առաջնություն

06-09-2022

Մեկնարկում է թվով 14-րդ Արմռոբոտիքս մրցույթը։
Մրցույթի բովանդակությունը վերաբերում է ագրոտեխնոլոգիական լուծումներով խելացի ագարակին։

Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաեւ զարգացնել նորարարական մտածելակերպը։ Այն նաեւ հանդիսանում է հարթակ ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցութային դաշտն իրենից ներկայացնում է փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ, որտեղ առկա է պայմանական այգիներ, բույսեր, ֆերմաներ,
կենդանիներ եւ հողատարածքներ։ Մրցույթի թիմերը բաժանվում են երեք խմբերի՝
ա. դպրոցահասակներ կրտսեր տարիքի (10 - 13)
բ. դպրոցահասակներ ավագ տարիքի (14 - 17)
գ. սկսնակ եւ մասնագիտացած ընկերություններ

Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այս հղմամբ. https://bit.ly/3D0XWlC

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը. https://bit.ly/3RmGcFs
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից