• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

ՀՀ ԲՏԱ նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթ

19-04-2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ:
 
«Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը կամ նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):
 
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով : 
 
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (www.armeps.am համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 32-րդ օրվա ժամը 16:00 (16.05.2022), հետևյալ հղումով՝
https://www.armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=8279779#
 
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2022/01:
 
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին
 
Հեռախոս` 010 590 075, 010 590 174
Էլ. փոստ` startupgrants@hti.am
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից