• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Մինչև 200 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանում տիեզերական ոլորտի առաջխաղացման համար

13-11-2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է  «Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային և կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել ՀՀ֊ում ոլորտի առկա ներուժը և աջակցել ընկերությունների առաջխաղացմանը։

Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու այն մտահղացումները, որոնք ուղղված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը:

Անցումային բաղադրիչ (մինչև 20 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող գործառնական նախատիպերի, ծառայությունների, պրոդուկտների մշակմանն ու արդիականացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու շարունակական բնույթ ունեցող այն ծրագրերը, որոնք ունեն առևտրայնացման ներուժ, միտված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը, ինչպես նաև նպաստում են ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը։

Կայացած ընկերությունների դրամաշնորհ բաղադրիչ (մինչև 50 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության բնագավառում առավել հավակնոտ ծրագրի իրականացմանը, որը, ունենալով առևտրայնացման մեծ ներուժ և կրելով կայուն զարգացման բնույթ, էապես կնպաստի ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը (ներառյալ ոլորտային որոշակի ենթակառուցվածքների ստեղծում)։ 

Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 200 (երկու հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=824 

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից