• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում

23-09-2021

Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և արհեստավարժ ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները եղել են պարզ, միջին և բարդ։ Մասնակցել է 27 թիմ։ 

Թիմերի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. կային թիմեր Վանաձորից, Թալինից, Գյումրիից, Գորիսից, Գավառից, Այգուտից, Դիլիջանից, Եղեգնաձորից, Աբովյանից և Երևանից։ Խմբերի առաջ դրվել է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես  բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Դպրոցահասակներ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և հեղուկ նյութերի սփռման խնդիրները լավագույնս լուծել է FlyLab Yerevan, իսկ տուժածի հայտնաբերման և գոյատևման փաթեթի առաքման խնդիրը՝ «Բիւրակն» թիմը։ 

«Սիրողական խմբեր և սկսնակ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և տուժածի հայտնաբերման ու գոյատևման փաթեթի առաքման հարցերում առաջատարն էր AHEX թիմը, իսկ հեղուկ նյութերի սփռման հարցում՝ FlyLab-ը։

«Արհեստավարժ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման խնդիրը լուծելով  հաղթող է ճանաչվել «ՊրոՄաք» ընկերության թիմը։ 

Մրցավարական խմբում ընդգրկված են եղել Հայկ Ասլանյանը (ՀՀ ԲՏԱ նախարարություն), Բագրատ Վարդազարյանը և Արտավազդ Հովհաննիսյանը (ՀՀ ԱԻՆ), Ալեն Ամիրխանյանը և Արամ Հաջյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Գոռ Բաղդասարյանը (ՊիքսԱրտ), Րաֆֆի Քասարջյանը և Վահագն Պողոսյանը (ԱՏՁՄ), Ավետիք Քերոբյանը և Արման Պողոսյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ)։ 

Մրցանակային ֆոնդը, որը տրամադրվել է «ՊիքսԱրտ» ընկերության կողմից, կազմել է 15 միլիոն ՀՀ դրամ։ Առաջին տեղի համար թիմերը ստացել են 800.000, երկրորդ տեղի համար՝ 600.000, իսկ երրորդ տեղի համար՝ 300.000 դրամ մրցանակ։ 

Մրցույթն իրականացվել է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից