«Կորիզ- Արմաթ» ճարտարագիտական մրցույթ 2024
07-03-2024
Մեկնարկել է «Կորիզ- Արմաթ» նոր ճարտարագիտական մրցույթը։
Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած «Կորիզ» կրթական ծրագիրը և ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կրթական ծրագիր առաջին անգամ համատեղ կազմակերպում են «Կորիզ-Արմաթ» ճարտարագիտական մրցույթը։
Մրցույթը ճարտարագիտական աշխարհը բացահայտելու և նոր գիտելիքներ ստանալու լավագույն հնարավորությունն է, ինչպես նաև հարթակ՝ տեսական գիտելիքները ամրապնդելու և ստուգելու համար։ «Կորիզ-Արմաթ» նոր մրցույթում կարող են գրանցվել Հայաստանի տարածքում գործող հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները և քոլեջի ուսանողները, ինչպես նաև Վրաստանում բնակվող ջավախահայ 5-12-րդ դասարանների աշակերտները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք, ընտրել «Կորիզ-Արմաթ» մրցույթը և գրանցվել։ Գրանցման վերջնաժամկետներին ու պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մրցույթն ունի 2 առցանց փուլ, որից հետո վերջնական արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ամենամյա «Կորիզ» կրթական շոու-մրցանակաբաշխությանը։ Մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց խմբավարները կպարգևատրվեն բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներով։
Շտապե՛ք գրանցվել ու բաց չթողնել ճարտարագիտական գիտելիքները փորձարկելու նոր հնարավորությունը: