• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Հայտնի են DigiCode 2022 մրցույթի մարզային փուլի հաղթողները

11-04-2022

Ապրիլի 9-10 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ ամբողջ Հայաստանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները մրցում էին պատանեկան ծրագրավորման DigiCode 2022 մրցույթի հանրապետական փուլի ուղեգրի համար։ Ստացվել էր շուրջ 950 հայտ 1000-ից ավել անհատ երեխաների և թիմերի կողմից, որոնցից մարզային փուլին ներկայացվեցին 400-ից ավել աշխատանքներ։
Ապրիլի 9-ին մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 4 քաղաքներում. Վանաձորում մրցում էին Լոռիի, Գյումրիում՝ Շիրակի, Իջևանում՝ Տավուշի և Գեղարքունիքի, իսկ Գորիսում՝ Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի և Ջավախքի լաբորատորիաների աշակերտները։

Ապրիլի 10-ին տեղի ունեցած մարզային փուլին մրցեցին Երևանի և մերձակա մարզերի՝ Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, պատանի ծրագրավորողները։

Պատանիները մրցում էին 4 անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա» (Աղուէս/ Scratch ծրագրով), «Համակարգչային խաղեր» (Աղուէս/ Scratch ծրագրով), «Սարքերի ինտեգրում» (Python ծրագրավորման լեզվով) և «Ալգորիթմական լուծում» (Կրիայ/ KTurtle ծրագրով)։

Մարզային փուլի հաղթողներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից