• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Հայտնի են «DigiCode 2021» մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները

29-03-2021

Մարտի 27-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Շիրակի մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Ներկայացված է եղել 162 հայտ, որոնցից 51 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։ 

8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Լավագույն խաղ»՝  Նարեկ Մարտիրոսյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
  • «Լավագույն խաղ»՝ Հակոբ Այվազյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, 13 տ. բարձր),
  • «Լավագույն ինտերակտիվ անիմացիա»՝ Աննա Մանուկյանը (Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
  • «Լավագույն ինտերակտիվ անիմացիա»՝ Սամվել Աղաբաբյանը (Մարալիկի արհեստագործական ուսումնարան, 13 տ. բարձր),
  • «Լավագույն գծագրություն և դիզայն»՝ Սուսաննա Հովհաննիսյանը (Նոր Կյանքի միջնակարգ դպրոց),
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Գոռ Գևորգյանը (Գյումրու «Ընտանիք» կենտրոն),
  • «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիա՝ Սրապ Գևորգյանը (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
  • «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիա՝  Նարեկ Աբրահամյանը (Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց, 13 տ. բարձր),
  • Շիրակի մարզպետարանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Հակոբ Այվազյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց)։

Մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։

Մրցույթը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների համար յուրօրինակ ստուգատես է՝ ներկայացնելու, թե ինչ արդյունքների են հասել նախորդ տարում ստացած գիտելիքներով։ Հաշվի առնելով, որ նախորդ տարի դասերը անցել են գերազանցապես հեռավար ձևաչափով, արդյունքները մեզ ուրախացնում են», - նշեց «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։ 

Ժյուրիի կազմում ընդգրկված էին VXsoft ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մխիթարյանը և ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, Ինստիգեյթ ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Լայֆբագետ ընկերության տնօրեն Արտյոմ Հարությունյանը, ԱՏՁՄ ներկայացուցիչներ Սեդրակ Վարդանյանն ու Ավագ Սայան։

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն,
Գլխավոր հովանավոր՝ VXSoft ընկերություն,
Գործընկերներ՝ Gyumri Technology Center - GTC, Enterprise Incubator Foundation (EIF), Շիրակի մարզպետարան։

Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի  հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։ «Դիջիկոդի» հաջորդ մարզային փուլը տեղի կունենա ապրիլի 3-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից