ԱՏՁՄ֊ն աշխատանքի է հրավիրում 279 Արմաթ ինժեներական լաբորատորիանների խմբակավարների
26-08-2019
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է Շիրակի մարզի թվով 118 դպրոցների, Լոռու մարզի թվով 118 դպրոցների և Տավուշի մարզի թվով 43 դպրոցների Արմաթ ինժեներական լաբորատորիաների խմբակավարների թեկնածուների ներգրավվման գործընթացի մեկնարկի մասին։
Խմբակավարի աշխատանքի համար պահանջվում է մեծ նվիրվածություն և երեխաների հետ աշխատելու ցանկություն։ Խմբակավարի աշխատանքի բոլոր մանրամասներին և պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրականները` CV-ն career@armath.am հասցեին, վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբակավար*։ Ինքնակենսագրականի՝ CV-ի, ձևաչափը կարող եք ներբեռնել այստեղ։