Էլ․ուսուցում
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ նախագծի հիմնական ուղղություններից մեկը բոլոր երեխաներին անվճար ինժեներական կրթության հնարավորությամբ ապահովելն է։ Մեր նպատակին ևս մեկ քայլով մոտենալու համար մենք մշակել ենք էլեկտրոնային ուսուցման համակարգ, որով թե՛ երեխաները և թե՛ խմբակավարները կկարողանան համալրել իրենց գիտելիքներն ու բարելավել հմտությունները աշխարհի ցանկացած կետից։ Հարկավոր է ընդամենը համակարգիչ, համացանցի առկայություն և նորը սովորելու ցանկություն։ Ոլորտի առաջատար մասնագետների կողմից մշակվել են հատուկ ձեռնարկներ, դասագրքեր, ուսուցողական հոլովակներ և հոդվածներ, որոնց միջոցով յուրաքանչյուր երեխա կարող է միանալ դասընթացներին և դառնալ անընդհատ աճող «Արմաթ» տեխնոհամայնքի լիիրավ անդամ։
*Բոլոր ծրագրային ապահովումներն ունեն ազատ օգտագործման և բաց աղբյուրներով արտոնագրեր` GNU GPL։