Արագածոտն, գ. Ագարակ, միջնակարգ դպրոց, Յուրի Գագարինի անվան Արմաթ լաբ
Հիմնված է: 30-05-2019Ագարակի Արմաթ ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին բարերար Հրաչյա Պողոսյանի ֆինանսական աջակցության շնորհիվ եւ Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության կողմից։
Այն կրում է ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը՝ Մոսկվայի Կրեմլ պետական պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր տնօրեն, տիեզերագնացի դուստր Ելենա Գագարինայի պաշտոնական թույլտվությամբ։
Յուրի Գագարինի անվան Արմաթ ինժեներական լաբորատորիայում սովորում է շուրջ 35 աշակերտ։ Նրանք ուսումնասիրում են Աղուէս եւ Կրիայ ծրագրավորման միջավայրերը, այնուհետեւ Javascript/Python ծրագրավորման լեզուներից որեւէ մեկը։
Սաներն ուսումնասիրում են նաեւ եռաչափ մոդելավորում եւ տպագրություն, համակարգչային փայտամշակում, ինչպես նաեւ ռոբոտաշինություն՝ SERob 3 եւ Arduino համակարգերի միջոցով։
2019 թվականի հուլիսի 1-19-ը խմբակի սաներից 9-ը մասնակցել են #armathtechnocap19-ին։ Իրենց ջոկատների կազմում փոքրերի խումբը զբաղեցրել է 3-րդ, իսկ մեծերի խումբը՝ 1-ին հորիզոնականը։
Խմբակի սաները ակտիվորեն մասնակցում են տարատեսակ հեքըթոների, ինչպես նաեւ ոչ ֆորմալ դասընթացների։
Ագարակի Արմաթ ինժեներական լաբորատորիայի ֆեյսբուքյան էջի հղում՝ https://www.facebook.com/ArmathAgarakAragatsotn։