Լոռի, Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոց
Հիմնված է: 11-08-20192013 թ. դեկտեմբերին Շողեր մանկապատանեկան կենտրոնում բացվեց ռոբոտաշինության խմբակ, որը հենց կենտրոնի անունով էլ կոչվում էր՝ Շողեր: 2014 թ հոկտեմբերին աշակերտները մասնակցեցին իրենց համար առաջին Էքսպո ցուցահանդեսին` <<Բաց խաղ>> առաջնությանը և արժանացան «լավագույն խաղ» մրցանակին: 2015թ.ին << Բաց խաղ>> –ի առաջնությանն էլ են մասնակցել և ճանաչվել են հաղթող: Աշակերտները մասնակցել են Դիջիքեմփ ամառային ճանբարների և 2015 թ.ին Տիգրան Սարգսյանը ճանաչվել է հաղթող իր սերմնացան ռոբոտով: 2016թ. Գարեգին Ասատրյան մասնակցել է Դիջիկոդին և հաղթել:
Խմբակի աշակերտները շատ ակտիվորեն մասնակցել են նաև այլ մրցույթներին: Եվ 2019թ. ին մայիսից խմբակը տեղափոխվեց և վերբացվեց Սպիատակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում և հենց դպրոցի անվանումով էլ վերանվանփոխվեց և հիմա այն կոչվում է Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի Արմաթ ինժիներական լաբարատորիա,որը համալրվեց նոր սարքավորումներով : Աշակերտները այստեղ սովորում են Աղվես, Կրիա ծրագրեը, եռաչափ մոդելավորում, փորագրում, փայտամշակում: Ռոբոտաշինության բաժնից աշակերտները ուսումնասիրում և աշխատում են Սեռոբ 3 և Arduino համակարգերում:
2022թ._ի ապրիլի 9 ին աշակերտներից` Անահիտ Գորգոյանն և Գրիգոր Կոշկակարյանը, մասնակցեցին Դիջիկոդ կիրառական ծրագրավորման 7-րդ պատանեկան մրցույթի մարզային փուլին։ Այնուհետև հունիսի 25 ին Անահիտ Գորգոյանը իր մոդելավորած և պատրաստի եռսչսփ տպիչով տպված կախովի կամուրջով մասնակցեց Ագրարագին համալսարանում կայացած Ճարտարագիտական մոդելավորման 3 րդ մրցույթին։ Մեր խմբակի առօրյան կարող եք հետևել նաև մեր ֆեյսբուքյան էջով ` https://www.facebook.com/spitaki8dprociarmat/