Սյունիք, Կապանի թիվ 13 հիմնական դպրոց
Հիմնված է: 18-11-2019Խմբակը հիմնադրվել է 2019 թվականին՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Դավիթ Բեկ» հայրենակցական միության միջեւ կնքված հուշագրի շրջանակներում։ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում ռոբոտաշինության պարապմունքները սկսել ենք 2019 թվականի նոյեմբերի ամսից:
Խմբակի պարապմունքներին երեխաները սովորում են խաղերի միջոցով ծրագրավորել «Աղուես»/«Scratch» և «Կրիա» ծրագրերով: Սաները ուսումնասիրում են նաև ծրագրավորում՝ python ծրագրավորման լեզվի միջոցով:
Սաներն ուսումնասիրում են նաև եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում, ինչպես նաև ռոբոտաշինություն՝ SERob 3 և Arduino համակարգերի միջոցով։
Պարապմունքների ընթացքում ուսումնասիրում ենք նաև այլ ծրագրեր, որոնց նկատմամբ ուսանողներն ու աշակերտները հետաքրքրություն են ցուցաբերում։
Խմբավար

Տիգրան Ավանեսյան

Հայկանուշ Մուշեղյան
