• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Կորիզ - Արմաթ ճարտարագիտական մրցույթ

2024 թվականին առաջին անգամ «Կորիզ կրթական ծրագիրը» և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ֊ն կազմակերպում են «Կորիզ֊Արմաթ» նոր ճարտարագիտական մրցույթը։ 

Մրցույթի հիմնական նպատակներն են`

Ա․ բարձրացնել դպրոցահասակ երեխաների մոտ ճարտարագիտության հանդեպ հետաքրքրությունը,

Բ․ հնարավորություն տալ երեխաներին տեսական գիտելիքները ամրապնդել և ստուգել, 

Գ․ ըստ արժանվույն գնահատել երեխաների ու խմբավարների աշխատանքը,

Դ․ բարձրացնել երեխաների ու խմբավարների մրցակցային ոգին ու ոգևորությունը։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և Ջավախքի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև քոլեջի սաները։ Վերջիններիս գիտելիքները ստուգվելու են համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության և եռաչափ մոդելավորման ոլորտներում։ 

«Կորիզ֊Արմաթ» մրցույթն իրականացվելու է 3 փուլով՝ 

1․ Նախընտրական փուլ

2․ Եզրափակիչ փուլ

3․ Մրցանակաբաշխություն

Մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակակիրներին և հաղթողների խմբավարներին կտրամադրվեն մրցանակներ, իսկ մրցույթի լավագույն 40 մասնակիցներին՝ մասնակցության հավաստագրեր ու խրախուսական նվերներ։

Մրցույթին մասնակցելու, վերջնաժամկետներին ու պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք, ընտրել «Կորիզ-Արմաթ» մրցույթը և գրանցվել։

Այլ միջոցառումներ

  • Արմռոբոտիքս

    Դիտել ավելին
  • ԴիջիՔեմփ

    Դիտել ավելին
  • Բաց Խաղ

    Դիտել ավելին
  • ԴիջիԿոդ

    Դիտել ավելին
  • Ճարտարագիտական մոդելավորում

    Դիտել ավելին
  • Robotex Հայաստան

    Դիտել ավելին
  • Անօդաչու թռչող սարքերի մրցույթ

    Դիտել ավելին
  • Դիջիթեք ցուցահանդես

    Դիտել ավելին
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից