• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • ՀԱՅ
      • ENG

Արմռոբոտիքս

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ ԾՐԱԳԻՐ

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը /Արմռոբոտիքս/ կազմակերպվում է 2008թ.-ից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ կողմից:

Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել.

  • Ռոբոտաշինության ոլորտի և ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը
  • Ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը
  • Մասնագիտական կողմնորոշմանը
  • Տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանը
  • Բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման խթանմանը։

ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք մրցույթներ:

Ական փնտրող ռոբոտների մրցույթ

Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:

Տեսնել ավելին

Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթ

ԱՏՁՄ-ն իրականացնում է Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթը, որի ժամանակ մրցութային դաշտում պետք է գտնել իրեր, վերցնել դրանք և տեղափոխել:

Տեսնել ավելին

Լաբիրինթոսից դուրս եկող ինքնակառավարվող ռոբոտների մրցույթ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում իրականացնում է «Լաբիրինթոսից դուրս եկող ինքնակառավարվող ռոբոտների» մրցույթը, որի իրականացումը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը: Մրցութային դաշտում պետք է գտնել ելք լաբիրինթոսից:

Տեսնել ավելին

«Խելացի քաղաք» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնություն

Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչը, որը կրում էր «Խելացի քաղաք» խորագիրը:

Տեսնել ավելին

Այլ միջոցառումներ

  • ԴիջիՔեմփ

    Դիտել ավելին
  • Բաց Խաղ

    Դիտել ավելին
  • ԴիջիԿոդ

    Դիտել ավելին
  • Ճարտարագիտական մոդելավորում

    Դիտել ավելին
  • Robotex Հայաստան

    Դիտել ավելին
  • Անօդաչու թռչող սարքերի մրցույթ

    Դիտել ավելին
  • Դիջիթեք ցուցահանդես

    Դիտել ավելին
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից