ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ
ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից:
Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին: ԴիջիԿոդը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:
Մրցույթի ծրագրավորման լեզուններն են՝ Scratch, KTurtle և Python:
Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է: Աշխատելով այս միջավայրում՝ դպրոցականները ցանցի միջոցով կապեր են հաստատում նաև արտասահմանյան այլ դպրոցների աշակերտների հետ, քննարկում իրենց ստեղծած խաղերի ուժեղ և թույլ կողմերը, օգնում և գնահատում միմյանց:
KTurtle-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Logo կրթական ծրագրավորման միջավայր է: Այն սովորեցնում է աշակերտներին ճիշտ գրել հրամանները, հստակ պատկերացնել կոորդինատային համակարգերը:
Python-ը բարձր մակարդակի ծրագրավորման լեզու է, որը կենտրոնացած է ծրագիրն արագ մշակելու և կոդի հեշտ ընթերցանությունն ապահովելու վրա։
Դպրոցականները մրցում են մինչև 13 տարեկան և 13 տարկենանից բարձր տարիքային խմբերում «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր» և «Python ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգերի համար, ինչպես նաև անցկացվում է «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադա։