«Խելացի քաղաք» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնություն
Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչը, որը կրում էր «Խելացի քաղաք» խորագիրը: Հանրապետության բոլոր մարզերից հայտ էր ներկայացրել 180 թիմ, որոնցից եզրափակչում մրցեցին 46-ը:
Մրցույթի ընթացքում երեխաների նախագծած ռոբոտների առաջ դրված էին տարաբնույթ խնդիրներ. արձագանքել գազի արտահոսքին, մարել բռնկված հրդեհը, դատարկել աղբարկղը, նկատել ճանապարհն անցնող անցորդին, կանգնել կամ շարժվել՝ կախված լուսաֆորի գույնից և այլն։
Ժյուրի



