• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել
Վերադառնալ լաբորատորիաներին

Գեղարքունիք,ք. Ճամբարակ,ավագ դպրոց

Հիմնված է: 30-05-2019
Լաբի մասին Նախագծեր Ձեռքբերումներ Շրջանավարտներ

                  Ճամբարակի Արմաթ ինժեներական լաբորատորիա

 

 

Լաբորատորիան հիմնվել է է 2017թ.-ի հունիսին, նույն տարում երեխաները մասնակցել են Արմաթ Տեխնոճամբարին :

  2017-ին եւ 2018թ-ին մասնակցել ենք Հայաստանյան Ռոբոտների մրցույթներին` ցուցաբերելով լավ արդյունքներ:

   2018-ին մասնակցել ենք նաև ՎՎՀ-ի կողմից կազմակերպաված եռամրցաշարին՝ մեր լաբիրինթ հաղթահարող ռոբոտով: Նույն տարվա դեկտեմբերին մասնակցել ենք եռաչափ մոդելավորման մրցույթին, որտեղ մեր մոդելավորած և բազմաթիվ դետալներից բաղկացած ռոբոտը ժյուրիի կողմից արժանացավ «Լավագույն Ռոբոտ» անվանակարգում որպես լավագույն մոդել:

   2019թ-ին մասնակցել ենք Գեղարքունիքի մարզային էքսպոյին:

   2020թ.-ին կորոնավիրուսի տարածման պատճառով անցել ենք հեռավար ուսուցման, սակայն չենք թուլացրել աշխատանքային տեմպը: Classroom հարթակում սաների համար ստեղծվել է հեռավար ուսուցման համար հարմարեցված և շատ մատչելի միջավայր, որտեղ ամբողջ տարին սաները ամենօրյա աշխատել են և ավելացրել գիտելիքները:

    2021 և 2022 թվականներին լաբորատորիայի սաները մասնակցել են Դիջիկոդ կիրառական ծրագրավորման մրցույթին` անցնելով եզրափակիչ փուլ:

  Մասնակցել ենք «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչին, որը կրում էր «Խելացի քաղաք» խորագիրը: Հանրապետության բոլոր մարզերից հայտ էր ներկայացրել 180 թիմ, որոնցից եզրափակչում մրցեցին 46-ը:Մեր ռոբոտը լավագույն 4 ռոբոտների շարքում էր:

Մասնակցել ենք  նաև ամենամյա կազմակերպվող Դիջիթեք Էքսպո  ցուցահանդեսներին:

2022-ի հունիսին մասնակցել ենք Ճարտարագիտական մոդելավորման մրցույթին, ամբողրությամբ մոդելավորել և եռաչափ տպիչով տպել ենք ռեդուկտոր, որի ընդհանուր զանգվածը 170 գրամ է և կարողանում է բարձրացնել 5կգ բեռ: 
 
  Մի խոսքով լաբորատորիայի բացման օրվանից մասնակցել ենք գրեթե բոլոր մրցույթներին և ցուցահանդեսներին

 Այժմ մենք կարողանում ենք հստակ աշխատել եռաչափ տպիչով, CNC շաղափային հաստոցով, մոդելավորել եռաչափ դետալներ: Պատրաստում ենք անիմացիաներ և խաղեր,ստեղծում ենք ռոբոտներ և ավտոմատացված սարքեր, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ եւ գործուղություններ: Մեր երեխաների գերակշռող մեծամասնությունը արդեն իսկ ընտրում է իր ապագա մասնագիտությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում:

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Լաբի ուսանողներ

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից